Jump to content

Վերա Կետլինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Կետլինսկայա
Ծննդյան անունВера Казимировна Кетли́нская
Ծնվել էապրիլի 28 (մայիսի 11), 1906[1][2]
ԾննդավայրՍևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[3][1]
Վախճանվել էապրիլի 23, 1976(1976-04-23)[4][2] (69 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերվեպ և վիպակ
Ուշագրավ աշխատանքներ«Արիություն» (1938)
«Այլ կերպ ապրել չարժե» (1960)
«Պաշարման մեջ» (1947)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱմուսինԵվգենի Կիբրիկ

Վերա Կազիմիրովնա Կետլինսկայա (ռուս.՝ Вера Казимировна Кетлинская, լեհ.՝ Wiera Kazimirowna Kietlinska, ապրիլի 28 (մայիսի 11), 1906[1][2], Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[3][1] - ապրիլի 23, 1976(1976-04-23)[4][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակակիր։

Առավել ուշագրավ գործերից են համարվում «Արիություն» (1938, հայերեն հրատարակչություն 1959), «Այլ կերպ ապրել չարժե» (1960) և «Պաշարման մեջ» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ (1948), հայերեն հրատարակություն՝ 1951) վեպերը։ 1964 թվականին հրատարակել է «Կրկնակի ապրած օր» պատմվածքների ժողովածուն, 1972 թվականին՝ «Երեկո, Պատուհաններ, Մարդիկ» հուշագրությունը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Կետլինսկայան ծնվել է 1906 թվականի ապրիլի 28-ին Սևաստոպոլ քաղաքում ծովային հրետանու սպա, լեհ Կազիմիր Կետլինսկու ընտանիքում[6], որը 1917 թվականից փոխ-ծովակալ էր և Մուրմանսկի շրջանի ու Մուրմանսկի նավատորմի գլխավոր պետը, փաստացի Մուրմանսկի պարետը։ 1918 թվականին անհայտ մի անձ սպանել է վերջինիս։

Կետլինսկայան աշխատանքային գործունեությունն սկսել է 13 տարեկանից՝ աշխատելով մի գործարանում, իսկ 1920 թվականից կատարում էր կոմերիտական և կուսակցական աշխատանք։ 1923 թվականից ապրում էր Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Աշխատել է Պետհրատում։ 1936 թվականին հեռացվել է ԽՍՀՄ գրողների միությունից, իսկ 1939 թվականին՝ վերականգնվել։

Այսպես կոչված՝ «Նոր կոմունիստական հասարակություն կառուցողների» մասին գաղափարապես հագեցած ստեղծագործությունները ճանաչում գտան կուսակցության ղեկավարության կողմից։ Պաշարված Լենինգրադում գաղափարական ճակատում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել (1941 թվականի հունիսից մինչև 1942 թվականի հուլիսը՝ ԽՍՀՄ Գրողների միության Լենինգրադի բաժնի պատասխանատու քարտուղարն էր)։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Արիություն»՝ Կոմսոմոլսկ Ամուրի վրայի կառուցողների մասին, «Պաշարման մեջ» (1947)՝ պաշարված Լենինգրադի մասին։

Մինչհեռուստատեսային շրջանում նրա ստեղծագործությունների հիման վրա ռադիոներկայացումներ էին բեմադրվում, որոնք կանոնավոր հեռարձակվում էին ամբողջ Խորհրդային Միությունով մեկ։

Կոմարովոյում է գտնվում Վերա Կետլինսկայայի և նրա ընտանիքի ամառանոցը։ Ապրել է Գրիբոյեդովի ջրանցքի աջ ափին՝ № 9 տանը, որտեղ ապրում էին բազում հայտնի խորհրդային գրողներ և պոետներ։

Մահացել է 1976 թվականի ապրիլի 23-ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կոմարովոյի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Лунин И. Ф. Кетлинская // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Кетлинская Вера Казимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 178—179. — ISBN 5-94848-262-6
  5. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1979, էջ 389 — 720 էջ։
  6. Кетлинская в Большой советской энциклопедии
  • Казак, Вольфганг Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М.: РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рапопорт Э., Вера Кетлинская, Л., 1958;
  • Козлов И., Как жить, каким быть, «Литературная газета», 1965, 26 июня։
  • Русские советские писатели-прозаики. Биобиблиографический указатель, т. 2, Л., 1964.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 389